Սեղմել Esc փակելու համար:
ՍՏԵՓԱՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻՆ ՉԵՌՆՈԳՈՐԻԱ ԳՈՐԾՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՍՏԵՓԱՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻՆ ՉԵՌՆՈԳՈՐԻԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

5 մայիսի 2025 թվականի N 366-Ա

 

ՍՏԵՓԱՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻՆ ՉԵՌՆՈԳՈՐԻԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանին 2025 թվականի մայիսի 13-17-ը գործուղել Չեռնոգորիա (ք. Բուդվա)` «Պաշտոնական վիճակագրությունը փոփոխվող աշխարհում. արժեքը, արդյունավետությունը և վիճակագրության ապագայի պատրաստակամությունը» խորագրով բարձր մակարդակի սեմինարին մասնակցելու նպատակով:

2. Ընդունել ի գիտություն, որ Ստեփան Մնացականյանի` Չեռնոգորիա գործուղման ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի նախագահին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում ներկայացնել Չեռնոգորիա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը` համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշմամբ սահմանված կարգի:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2025 թ. մայիսի 5

Երևան

 

 

pin
ՀՀ Վարչապետ
05.05.2025
N 366-Ա
Որոշում