Սեղմել Esc փակելու համար:
ՌԱԴԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՌԱԴԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 մայիսի 2025 թվականի N 369-Ա

 

ՌԱԴԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» օրենքի 9-րդ հոդվածը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման N 6 հավելվածի 2-րդ կետով`

1. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանի մահվան կապակցությամբ ստեղծել թաղման հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել համապատասխան առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած հուղարկավորման ծախսերի մասին հաշվետվության հիման վրա:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2025 թ. մայիսի 6

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2025 թվականի մայիսի 6-ի

N 369-Ա որոշման

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ՌԱԴԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

    Ժաննա Անդրեասյան         - Հայաստանի Հանրապետության կրթության,

                               գիտության, մշակույթի և սպորտի նախարար

                               (հանձնաժողովի նախագահ)

 

    Աշոտ Սաղյան              - Հայաստանի Հանրապետության գիտությունների

                               ազգային ակադեմիայի նախագահ

                               (համաձայնությամբ)

 

    Վահան Սիրունյան          - Հայաստանի Հանրապետության ֆինանսների

                               նախարարի տեղակալ

 

    Սարգիս Հայոցյան          - Բարձրագույն կրթության և  գիտության կոմիտեի

                               նախագահ  

                               

    Լևոն  Հովհաննիսյան       - Երևանի  քաղաքապետի տեղակալ

                               (համաձայնությամբ)

 

    Կարեն Հակոբյան           - Հայաստանի Հանրապետության ներքին գործերի  

                               նախարարության ոստիկանության համայնքային

                               ոստիկանության գլխավոր վարչության պետ,

                               ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության

                               գնդապետ  

 

    Նորա Փահլևանյան          - Հայաստանի Հանրապետության առողջապահության

                               նախարարության արտահիվանդանոցային բժշկական

                               օգնության քաղաքականության բաժնի պետ

 

Հովհաննես Հովհաննիսյան  - Երևանի պետական համալսարանի ռեկտոր

(համաձայնությամբ)

 

    Հարություն վարդապետ      - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ

    Կիրակոսյան                 (համաձայնությամբ)                     

 

    Հրաչյա Նազարյան          - «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի

                               տնօրեն (համաձայնությամբ)

 

    Արմեն Մարտիրոսյան        - Ռադիկ Մարտիրոսյանի որդի (համաձայնությամբ)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
06.05.2025
N 369-Ա
Որոշում