ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
8 մայիսի 2025 թվականի N 540-Ա
ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետը, 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 609-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N 914-Ն որոշման 3-րդ, 10-րդ և NN 1, 3 հավելվածների 1-ին կետերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ` կոմիտե) ամրացված` Հայաստանի Հանրապետության մարզ Գեղարքունիք, համայնք Սևան, Սևան ք., Երևանյան խճուղի թիվ 48 հասցեում գտնվող 3286,63 քառ. մետր ընդհանուր մակերեսով ոչ բնակելի տարածքը և դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 2,85 հա մակերեսով հողամասը (սեփականության իրավունքի գրանցման վկայական N 11112024-05-0016, այսուհետ` անշարժ գույք) տրամադրել վարձակալության մրցույթով` 10 տարի ժամկետով:
2. Սահմանել`
1) մրցույթով վարձակալության տրամադրվող անշարժ գույքի ամսական նվազագույն վարձավճարը «ՍԻԼՎԵՐ ՓՐԱՅԶ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2024 թվականի նոյեմբերի 21-ի դրությամբ գնահատված ամսական վարձավճարի շուկայական արժեքի չափով` 3,770,000 ՀՀ դրամ.
2) մրցույթին մասնակցելու նախավճարը` անշարժ գույքի 2024 թվականի նոյեմբերի 21-ի դրությամբ գնահատված ամսական վարձավճարի շուկայական արժեքի չափով` 3,770,000 ՀՀ դրամ, որը ներառվում է մրցույթում հաղթող ճանաչված մասնակցի (այսուհետ` վարձակալ) առաջարկած վարձակալական վճարի գնի մեջ և վարձակալի կողմից մրցույթի արդյունքների արձանագրությունը չստորագրելու, հետագա վճարումները չկատարելու և (կամ) պայմանագիր չկնքելու դեպքերում վերադարձման ենթակա չէ ու փոխանցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե.
3) մրցույթում հաղթող չճանաչված, ինչպես նաև մասնակցի կարգավիճակ չստացած հայտատուին (հայտատուներին) մրցույթի մասնակցության նախավճարը վերադարձվում է մրցութային հանձնաժողովի կողմից ներկայացված տեղեկատվության հիման վրա` 10 աշխատանքային օրվա ընթացքում` իրենց կողմից ներկայացված հաշվեհամարին:
3. Կոմիտեի նախագահին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը.
2) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ կոմիտեի պաշտոնական և www.azdarar.am կայքերում տեղադրել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի վարձակալության մրցույթի անցկացման մասին հրապարակային ծանուցումը.
3) սույն որոշման 6-րդ կետով սահմանված վճարումն իրականացնելուց հետո մեկամսյա ժամկետում վարձակալի հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի վարձակալության պայմանագիր (այսուհետ` պայմանագիր)` դրանում նախատեսելով, որ`
ա. վարձակալը պարտավոր է իր կողմից ներկայացված ծրագրով նախատեսված աշխատանքների կատարումը հավաստող համապատասխան փաստաթղթերը ներկայացնել կոմիտե` յուրաքանչյուր հաշվետու տարվա ավարտից հետո 15-օրյա ժամկետում,
բ. վարձակալի կողմից մրցույթի արդյունքում ստանձնված ներդրումային պարտավորությունները չկատարելու կամ մինչև 50% կատարելու դեպքում վարձակալը 6 ամսվա ընթացքում պարտավոր է կատարել տվյալ ժամանակահատվածի համար նախատեսված, բայց չկատարած ներդրումներն ամբողջությամբ` միաժամանակ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով տուգանք` չկատարված ներդրումների գումարի 15 տոկոսի չափով, եթե ներդրումների ծավալը չի գերազանցում 300 մլն դրամը, 10 տոկոսի չափով` եթե գերազանցում է 300 մլն դրամը,
գ. վարձակալի կողմից մրցույթի արդյունքում ստանձնված ներդրումները 50 կամ ավելի տոկոսով կատարելու, սակայն ամբողջությամբ չկատարելու դեպքում վարձակալը 4 ամսվա ընթացքում պարտավոր է կատարել տվյալ ժամանակահատվածի համար նախատեսված և չկատարած ներդրումներն ամբողջությամբ` միաժամանակ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով տուգանք` չկատարած ներդրումների գումարի 10 տոկոսի չափով, եթե ներդրումների ծավալը չի գերազանցում 300 մլն դրամը, 5 տոկոսի չափով` եթե գերազանցում է 300 մլն դրամը,
դ. ներդրումային ծրագրի շրջանակներում կատարված բաժանելի և անբաժանելի բարելավումները վերադարձման, իսկ դրանց արժեքները հատուցման ենթակա չեն,
ե. վարձակալի կողմից սույն որոշման 3-րդ կետի 3-րդ ենթակետի «բ» կամ «գ» պարբերություններով ստանձնված պարտավորություններից որևէ մեկը չկատարելու դեպքում վերջինիս հետ կնքված պայմանագիրը ենթակա է լուծման,
զ. պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման վարձակալի միջոցների հաշվին:
4. Սահմանել, որ`
1) մրցույթի հաղթողին որոշելու համար հիմք են ընդունվում հետևյալ պայմանները և պայմանների գնահատման կշռային գործակիցները`
ա. անշարժ գույքի համար առաջարկվող ամսական վարձավճար (չի կարող ցածր լինել սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված նվազագույն վարձավճարից)` արտահայտված մեկ թվային մեծությամբ` կշռային գործակիցը` 0.9,
բ. ներդրումային ծրագրին համապատասխան իրականացվելիք ներդրումների չափ` արտահայտված մեկ թվային մեծությամբ` կշռային գործակից` 0.1.
2) հաղթող է ճանաչվում լավագույն պայմաններ առաջարկած և ըստ կշռային գործակիցների առավելագույն միավորներ հավաքած մասնակիցը.
3) հավասար գործակիցների միավորների դեպքում նախապատվությունը տրվում է անշարժ գույքի համար բարձր վարձավճար առաջարկած մասնակցին.
4) անշարժ գույքի վարձակալության նպատակով առաջարկվող ներդրումների չափը պետք է ներկայացվի ըստ տարիների` նշելով յուրաքանչյուր տարվա համար նախատեսված ներդրման չափը, որը չի կարող գերազանցել հինգ տարին.
5) առաջին մրցույթը չկայանալու դեպքում մեկ տարվա ընթացքում կազմակերպվում են շարունակական մրցույթներ նույն պայմաններով` առանց մեկնարկային գնի նվազման:
5. Վարձակալի կողմից մրցույթի արդյունքների արձանագրությունը չստորագրվելու, հետագա վճարումները չկատարվելու և (կամ) պայմանագիր չկնքվելու դեպքերում մրցույթը համարվում է չկայացած, և կազմակերպվում է նոր մրցույթ նույն պայմաններով` առանց մեկնարկային գնի նվազման:
6. Սահմանել, որ վարձակալը մրցույթի արձանագրությունը ստանալու օրվանից հինգ աշխատանքային օրվա ընթացքում իր կողմից առաջարկված երեք ամսվա վարձավճարի և նախավճարի տարբերություն կազմող գումարները (կանխավճար) ուղղում է «Պետական ձեռնարկությունների և գույքի վարձակալության և օգտագործման վարձավճարներ» գանձապետական 900005220117 հաշվեհամարին` վճարումը կատարելով Հայաստանի Հանրապետության արժույթով:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2025 թ. մայիսի
Երևան