Սեղմել Esc փակելու համար:
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 մայիսի 2025 թվականի N 558-Ա

 

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածը և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Որպես նվիրաբերություն Հայաստանի Հանրապետությանը` ընդունել Ամերիկայի Միացյալ Նահանգների էներգետիկայի դեպարտամենտի Միջուկային մաքսանենգության հայտնաբերման և կանխարգելման գրասենյակի կողմից տրամադրված գույքը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքն ամրացնել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը` գույքի նպատակային նշանակությանը համապատասխան Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կարիքների համար օգտագործելու նպատակով:

3. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Ամերիկայի Միացյալ Նահանգների էներգետիկայի դեպարտամենտի Միջուկային մաքսանենգության հայտնաբերման և կանխարգելման գրասենյակի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության անունից նվիրաբերության պայմանագրի կնքումը և հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը` դրանց հետ կապված ծախսերն իրականացնելով Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2025 թ. մայիսի

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2025 թվականի մայիսի 8-ի

N 558-Ա որոշման

 

ՑԱՆԿ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ

 

._____________________________________________________________________.

|NN |Գույքի անվանումը   |Ապրանքանիշ  |Նույնացման/      |Քա-|Միավորի   |

|ը/կ|                   |և  մոդել    |սերիական համարը  |նակ|արժեքը    |

|   |                   |            |                 |   |(դրամ)    |

|___|___________________|____________|_________________|___|__________|

|1. |Պարեկային          |2025 Toyota |       VIN:      |1  |26 743 361|

|   |ավտոմեքենա         |Hilux SR5   |MR0BX8CD8S2805755|   |          |

|___|___________________|____________|_________________|___|__________|

|2. |Պարեկային          |2025 Toyota |       VIN:      |1  |26 743 361|

|   |ավտոմեքենա         |Hilux SR5   |MR0BX8CDXS2856562|   |          |

|___|___________________|____________|_________________|___|__________|

|3. |Պարեկային          |2025 Toyota |       VIN:      |1  |26 743 361|

|   |ավտոմեքենա         |Hilux SR5   |MR0BX8CD2S2857690|   |          |

|___|___________________|____________|_________________|___|__________|

|4. |Շարժական ռադիոկայան|Kenwood     |B7C10203         |1  |   389 871|

|   |                   |NX-3820GE   |                 |   |          |

|___|___________________|____________|_________________|___|__________|

|5. |Շարժական ռադիոկայան|Kenwood     |B7C10204         |1  |   389 871|

|   |                   |NX-3820GE   |                 |   |          |

|___|___________________|____________|_________________|___|__________|

|6. |Շարժական ռադիոկայան|Kenwood     |B7C10207         |1  |   389 871|

|   |                   |NX-3820GE   |                 |   |          |

|___|___________________|____________|_________________|___|__________|

|7. |Ջերմային պատկերման |NightRide   |01550            |1  | 1 387 757|

|   |տեսախցիկ           |Trailblazer |                 |   |          |

|___|___________________|____________|_________________|___|__________|

|8. |Ջերմային պատկերման |NightRide   |01551            |1  | 1 387 757|

|   |տեսախցիկ           |Trailblazer |                 |   |          |

|___|___________________|____________|_________________|___|__________|

|9. |Ջերմային պատկերման |NightRide   |01552            |1  | 1 387 757|

|   |տեսախցիկ           |Trailblazer |                 |   |          |

|___|___________________|____________|_________________|___|__________|

|10.|Պլանշետ            |Samsung     |R8YW105K7BV      |1  |    70 860|

|   |                   |Galaxy A8-32|                 |   |          |

|___|___________________|____________|_________________|___|__________|

|11.|Պլանշետ            |Samsung     |R9YT4197MNW      |1  |    70 860|

|   |                   |Galaxy A8-32|                 |   |          |

|___|___________________|____________|_________________|___|__________|

|12.|Պլանշետ            |Samsung     |R8YW3OSAZ0L      |1  |    70 860|

|   |                   |Galaxy A8-32|                 |   |          |

|___|___________________|____________|_________________|___|__________|

|   |Ընդամենը           |            |                 |   |85,775,547|

._____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
08.05.2025
N 558-Ա
Որոշում