ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
12 մայիսի 2025 թվականի N 394-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԱՎՍՏՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության և Ավստրիայի Հանրապետության միջև առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հանձնաժողովի 9-րդ նիստին մասնակցելու նպատակով 2025 թվականի մայիսի 14-15-ը Ավստրիայի Հանրապետություն (Վիեննա) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Պատվիրակության անդամների` Ավստրիայի Հանրապետություն գործուղման ծախսերը կատարել`
1) Նարեկ Հովակիմյանինը, Աստղիկ Ալեքսանյանինը` Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին.
2) Լիլիթ Սարոյանինը` Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը հատկացված միջոցների հաշվին.
3) Տիգրան Զաքարյանինը` Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում ներկայացնել Ավստրիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը` համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշմամբ սահմանված կարգի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2025 թ. մայիսի 12
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի
2025 թվականի մայիսի 12-ի
N 394-Ա որոշման
ԿԱԶՄ
ԱՎՍՏՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Ն. Հովակիմյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ (պատվիրակության
ղեկավար)
Լ. Սարոյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների
նախարարության արտաքին կապերի վարչության պետ
Ա. Ալեքսանյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության միջազգային
համագործակցության վարչության երկկողմ և բազմակողմ
համագործակցության բաժնի գլխավոր մասնագետ
Տ. Զաքարյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրոպայի
վարչության երկկողմ հարաբերությունների առաջին բաժնի
երրորդ քարտուղար