ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
ԲԴԽ-33-Ո-59
2025 թ.
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԴԱՏԱՎՈՐ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԽԱՂԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ ԿԱԶՄԵԼՈՒ, ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
2025 թվականի մայիսի 12-ին, դռնփակ նիստում, քննարկելով Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակը կազմելու, հաստատելու և Ազգային ժողովին առաջարկություններ ներկայացնելու վերաբերյալ հարցը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 175-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 4-րդ կետերով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերով, 133-րդ հոդվածի 10-րդ մասով` Բարձրագույն դատական խորհուրդը
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Կազմել և հաստատել Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակը` համաձայն հավելվածի:
2. Ազգային ժողովին առաջարկել սույն որոշմամբ հաստատված անձանց թեկնածությունները` Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի թափուր պաշտոնում ընտրելու համար:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
Բարձրագույն դատական
խորհրդի նախագահ Ա. Աթաբեկյան
2025թ. մայիսի 12
ք. Երևան
Հավելված
Բարձրագույն դատական խորհրդի
2025 թվականի մայիսի 12-ի
թիվ ԲԴԽ-33-Ո-59 որոշման
ՑՈՒՑԱԿ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԴԱՏԱՎՈՐ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԽԱՂԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ` (ՔՐԵԱԿԱՆ ՊԱԼԱՏ)
._____________________________________________________________________.
|N |ԱԶԳԱՆՈՒՆ, ԱՆՈՒՆ, |ԾՆՆԴՅԱՆ ԹԻՎ, |ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐ |ՊԱՇՏՈՆ |
| |ՀԱՅՐԱՆՈՒՆ |ԾՆՆԴԱՎԱՅՐ | | |
|__|_________________|_____________|_____________________|____________|
|1.|ԱԲԳԱՐՅԱՆ |1971 թ. |Վերաքննիչ քրեական |Դատավոր |
| |Լուսինե Լևոնի |Տավուշի մարզ |դատարան | |
| | |ք. Բերդ | | |
|__|_________________|_____________|_____________________|____________|
|2.|ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ |1971 թ. |Երևան քաղաքի առաջին |Դատավոր |
| |Նելլի Ռոմիկի |ք. Երևան |ատյանի ընդհանուր | |
| | | |իրավասության քրեական | |
| | | |դատարան | |
|__|_________________|_____________|_____________________|____________|
|3.|ԴԱՆԻԵԼՅԱՆ |1967 թ. |Վերաքննիչ քրեական |Դատավոր, |
| |Արմեն Համլետի |ք. Երևան |դատարան, Բարձրագույն |Բարձրագույն |
| | | |դատական խորհուրդ |դատական |
| | | | |խորհրդի |
| | | | |անդամ |
._____________________________________________________________________.
Հրապարակվել է ԲԴԽ կայքէջում (https://court.am/hy/decisions-single/ 2415)` 12 մայիսի 2025 թվական: