17.05.2025 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2025 թվականի մայիսի 15-ին
«ՌԱԶՄԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» 2015 թվականի մարտի 25-ի ՀՕ-16-Ն օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին գլխով.
«ԳԼՈՒԽ 4.1
ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՕՏԱՐՈՒՄԸ
| Հոդված 11.1. |
Պետական սեփականություն հանդիսացող ռազմական նշանակության արտադրանքի օտարումը |
1. Պետական սեփականություն հանդիսացող ռազմական նշանակության արտադրանքը Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման համաձայն կարող է օտարվել կամ անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվել ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտների ամփոփ ցուցակում ներառված ռազմարդյունաբերական համալիրի սուբյեկտներին, ինչպես նաև ռազմական կարիքների համար պետական պատվերի պայմանագրի հիման վրա պետական պատվեր կատարող սուբյեկտներին` նոր արտադրատեսակների մշակման կամ արտադրատեսակների արդիականացման կամ նորոգման կամ օգտահանման կամ փորձարկումների իրականացման համար:
Օտարման կամ անհատույց օգտագործման պայմանները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2025 թ. մայիսի 16 Երևան ՀՕ-99-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 16 մայիսի 2025 թվական: