Սեղմել Esc փակելու համար:
ՍՈՒՐԵՆ ԹՈՎՄԱՍՅԱՆԻՆ ՇՎԵԴԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՍՈՒՐԵՆ ԹՈՎՄԱՍՅԱՆԻՆ ՇՎԵԴԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂ ...

06.05.2025 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.01.1900  -ից մինչեւ   06.05.2025  -ը:
 

(ուժը կորցրել է 05.05.2025 թիվ 365-Ա որոշում)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 ապրիլի 2025 թվականի N 271-Ա

 

ՍՈՒՐԵՆ ԹՈՎՄԱՍՅԱՆԻՆ ՇՎԵԴԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանին 2025 թվականի մայիսի 4-7-ը գործուղել Շվեդիայի Թագավորություն (Գավլե` մայիսի 4-6-ը, Ստոկհոլմ` մայիսի 6-7-ը) երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր քննարկելու նպատակով:

2. Սուրեն Թովմասյանի` Շվեդիայի Թագավորություն գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի 2025 թվականի բյուջեի «Անշարժ գույքի կադաստրի վարման բնագավառում պետական քաղաքականության իրականացում» ծրագրով նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի ղեկավարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում ներկայացնել Շվեդիայի Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը` համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշմամբ սահմանված կարգի:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2025 թ. ապրիլի 4

Երևան

 

 

pin
ՀՀ Վարչապետ
04.04.2025
N 271-Ա
Որոշում