01.11.2025 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2024 թվականի հոկտեմբերի 24-ին
«ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՌԵԺԻՄԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» 2012 թվականի մարտի 21-ի ՀՕ-106-Ն օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Զինված ուժերի զինծառայողներն ուժային միջոցներ գործադրում են «Ոստիկանության գվարդիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` ուժային միջոցների գործադրման իրավաչափության ընդհանուր պայմաններին համապատասխան:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի նոյեմբերի 1-ից:
|
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2024 թ. նոյեմբերի 11 Երևան ՀՕ-431-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 13 նոյեմբերի 2024 թվական: