14.11.2024 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2024 թվականի հոկտեմբերի 24-ին
«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. «Ոստիկանությունում ծառայության մասին» 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-401-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասից հանել «կամ զինվորական» բառերը:
i
Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածում`
1) 1-ին մասի 1-ին կետի «զորքերի» բառը փոխարինել «գվարդիայի» բառով.
2) 1-ին մասի 4-րդ կետը «հատկապես կարևոր գործերով ավագ քրեական ոստիկան,» բառերից հետո լրացնել «հատկապես կարևոր գործերով ավագ համայնքային ոստիկան,» բառերով, «, ավագ քրեական ոստիկան,» բառերից հետո` «ավագ համայնքային ոստիկան,» բառերով, իսկ «, քրեական ոստիկան,» բառերից հետո` «համայնքային ոստիկան,» բառերով.
3) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Սույն օրենքի 14-րդ հոդվածի 10-րդ մասի առաջին պարբերությամբ նախատեսված պետական մարմինների և սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված պաշտոնների համապատասխանությունը սահմանում է Կառավարությունը:»:
i
Հոդված 3. Օրենքի 5.1-ին հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
| «Հոդված 5.1. |
Ոստիկանության բարձրագույն կոչումներ շնորհելը |
1. Ոստիկանության բարձրագույն կոչումները շնորհում է վարչապետը` Լիազոր մարմնի ղեկավարի առաջարկությամբ:
2. Լիազոր մարմնի ղեկավարի առաջարկությունը ներկայացվում է գրավոր և ներառում է կոչման շնորհմանը ներկայացված անձի անունը, ազգանունը, հայրանունը, տեղեկություններ աշխատանքային գործունեության մասին և կոչումը:
3. Լիազոր մարմնի ղեկավարի առաջարկությանը կցվում է ոստիկանության բարձրագույն կոչում շնորհելու մասին վարչապետի որոշման նախագիծը:»:
i
Հոդված 4. Օրենքի 13-րդ հոդվածում`
1) 3-րդ մասի`
ա. «և հասարակական անվտանգության ապահովման» բառերը փոխարինել «, համայնքային ոստիկանության» բառերով,
բ. «պետերն» բառը փոխարինել «պետերը և ոստիկանության գվարդիայի հրամանատարն» բառերով.
2) 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
i
Հոդված 5. Օրենքի 13.1-ին հոդվածում`
1) վերնագրի «, պետի տեղակալի ու Ոստիկանության զորքերի հրամանատարի» բառերը փոխարինել «ու Ոստիկանության պետի տեղակալի» բառերով.
2) 8-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
i
Հոդված 6. Օրենքի 14-րդ հոդվածի 10-րդ մասում`
1) առաջին պարբերության «և ազգային անվտանգության» բառերը փոխարինել «, ազգային անվտանգության և պետական պահպանության» բառերով.
2) չորրորդ պարբերության «Սույն հոդվածի տասներորդ մասի երրորդ և չորրորդ» բառերը փոխարինել «Սույն մասի երկրորդ և երրորդ» բառերով.
3) հինգերորդ պարբերության «Սույն հոդվածի տասներորդ մասի չորրորդ» բառերը փոխարինել «Սույն մասի երրորդ» բառերով:
i
Հոդված 7. Օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի «չորրորդ» բառը փոխարինել «երրորդ» բառով:
i
Հոդված 8. Օրենքի 47-րդ հոդվածում`
1) 1-ին մասից հանել «, Ոստիկանության զորքերի հրամանատար» բառերը.
2) 2-րդ մասից հանել «, իսկ Ոստիկանության զորքերի հրամանատարի դեպքում` Հանրապետության նախագահի կողմից` վարչապետի առաջարկությամբ և Լիազոր մարմնի միջնորդությամբ» բառերը:
Հոդված 9. Սույն օրենքի 1-ին հոդվածը, 2-րդ հոդվածի 1-ին կետը, 3-րդ հոդվածը, 4-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետը և 2-րդ կետը, 5-րդ և 8-րդ հոդվածներն ուժի մեջ են մտնում 2025 թվականի նոյեմբերի 1-ից, իսկ սույն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերը, 4-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետը, 6-րդ և 7-րդ հոդվածներն ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2024 թ. նոյեմբերի 11 Երևան ՀՕ-434-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 13 նոյեմբերի 2024 թվական: