14.11.2024 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2024 թվականի հոկտեմբերի 24-ին
«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-195-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասում`
1) «և ներքին գործերի նախարարությունների ու» բառերը փոխարինել «նախարարության,» բառով.
2) «անվտանգության» բառից հետո լրացնել «և պետական պահպանության մարմինների» բառերով:
i
Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասից հանել «ներքին գործերի նախարարության,» բառերը, իսկ նույն մասը «քրեակատարողական» բառից առաջ լրացնել «ոստիկանության,» բառով:
i
Հոդված 3. Օրենքի 72-րդ հոդվածում`
1) 1-ին մասի «և ներքին գործերի նախարարությունների» բառերը փոխարինել «նախարարության» բառով, իսկ նույն մասը «անձինք» բառից հետո լրացնել «ու ոստիկանության ծառայողները» բառերով.
2) 2-րդ մասի 4-րդ կետը «նախարարությունում,» բառից հետո լրացնել «ներքին գործերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումներում,» բառերով:
Հոդված 4. Սույն օրենքի 1-ին հոդվածի 1-ին կետը և 2-րդ հոդվածն ուժի մեջ են մտնում 2025 թվականի նոյեմբերի 1-ից, իսկ սույն օրենքի 1-ին հոդվածի 2-րդ կետը և 3-րդ հոդվածը` պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2024 թ. նոյեմբերի 11 Երևան ՀՕ-444-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 13 նոյեմբերի 2024 թվական: